ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.12.2019 | 00:08
ՈՒ թող տա­րած­վի սա­րե­րի վրա,
Օվ­սան­նան ան­վերջ,
Որ մար­դու Որ­դին ցո­րեն­հաց դար­ձած,
Քայ­լում է մեր մեջ`
Ա­վե­տիս­նե­րի բուր­մուն­քը ձե­ռին:
Մխի­թա­րում է տա­ռա­պ­յալ­նե­րին,
Կույ­րե­րին գգ­վում, խու­լին` համ­բու­րում,
Ար­ցուն­քից խեղդ­վող վշ­տա­հար­նե­րին,
Ա­նանց լույ­սե­րի մա­սին ա­վե­տում,
Խա­չի գա­մե­րից հո­սող օրհ­նու­թ­յան`
Հրաշ­քը բաշ­խում այս Ա­մա­նո­րին:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 4424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ